ՆԱՏՕ-ն օդային վերահսկողական նոր համակարգ է ստեղծում

13:53 • 16.02.12

ՆԱՏՕ-ի ինչպես «հին», այնպես էլ նոր անդամները կմասնակցեն Եվրոպայի տարածքում ընդհանուր վերահսկման համակարգի նպատակով անօդաչու հետախույզ ինքնաթիռների էսկադրիլիաների ձևավորմանը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը հայտնել է, որ կառույցի անդամ 13 երկրներ կծախսեն 3 մլրդ եվրո Global Hawks տեսակի հինգ անօդաչու օդանավերի ձեռքբերման նպատակով, որոնք կարտադրի ամերիկյան Northrop Grumman ընկերությունը:

Նախագծին մասնակցում են Միացյալ Նահանգները, Գերմանիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Չեխիան, Էստոնիան, Բուլղարիան:

Ինչպես նշել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, դրոնները կկիրառվեն նաև Աֆղանստանում մարտական գործողություններում, սոմալիցի ծովահենների դեմ պայքարում: