Մաշտոցի պուրակում շուրջօրյա ակցիան շարունակվում է
Մաշտոցի պուրակում բնապահպան ակտիվիստների շուրջօրյա ակցիան դեռ շարունակվում է: Արդեն 6-րդ օրն է, ինչ նրանք թույլ չեն տալիս, որ Աբովյան փողոցից այստեղ տեղափոխված էլիտար կրպակները տեղադրվեն այգում:
Ակտիվիստները նշում են, որ տարածքը հանրային օգտագործման գոտի է և թույլ չեն տա այն սեփականություն դարձնել:
Բնապահպանների ակցիային հետևում են մի խումբ ոստիկաններ, ովքեր պահպանում են հասարակական կարգը, որպեսզի ակտիվիստների ու շինկազմակերպության աշխատակիցների միջև բախումներ չլինեն:
Չնայած արդեն ակտիվիստներին հաջողվեց կանխել տարածքում շինաշխատանքները, սակայն նման բախումներ տեղի չունեցան:
Քիչ առաջ շինհրապարակին մոտեցավ բետոնխառնիչ մեքենան: Բնապահպանները կանգնելով մեքենայի առաջ, թույլ չտվեցի իրականացնել բետոնապատման աշխատանքները:
Ակցիայի մասնակիցները, չնայած ցուրտ եղանակին, դեռևս չեն պատրաստվում լքել տարածքը:









