Երկրաշարժ Թուրքիայում
15:54 • 16.02.12
Թուրքիայի Մալաթիայի մարզում այսօր տեղի ժամանակով ժամը 13:01-ին տեղի է ունեցել երկրաշարժ: Բողազիչի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրման ինստիտուտի տվյալներով 4.7 բալ ուժգնությամբ երկրաշարժն առավել ուժեղ է զգացվել Մալաթիայի Դարենդե մարզում:
Զոհերի և վիրավորների մասին տվյալներ չկան, նշում է «Սաբահ»-ը:
Placeholder









