Կոսովոյի սերբերը հանրաքվեում դեմ են արտահայտվել ալբանական իշխանություններին

11:02 • 16.02.12

Երեկ Կոսովոյի սերբական բնակչության շրջանում հանրաքվե է անցկացվել Կոսովոյի իշխանություններին վստահության հարցով, տեղեկացնում է Agence France-Presse-ը:

Քվեարկողների 99.74%-ը դեմ են արտահայտվել Կոսովոյի հանրապետության ստեղծմանը: Այս քայլով տեղի սերբերը իրենց անվստահությունն են արտահայտել Կոսովոյի ներկայիս ալբանական իշխանության հանդեպ:

Հանրաքվեն անցկացվել է այն մտավախությունից ելնելով, որ եթե Սերբիան դառնա Եվրամիության անդամ, կհրաժարվի Կոսովոյի հանդեպ ունեցած իր պահանջներից:

Սակայն նշվում է, որ անցկացված հանրաքվեն իրավական ուժ չունի: Ոչ պաշտոնական Բելգրադը, ոչ էլ միջազգաին հանրությունը այն հավանության չեն արժանացրել:

Հիշեցնենք, որ 2008թ.-ի փետրվարին Կոսովոն պաշտոնապես հայտարարել էր Սերբիայից իր բաժանման մասին: Կոսովոյում սերբերը կազմում են բնակչության մինչև 10%-ը: