Փակ են Սելիմի լեռնանցքը և 2 ավտոճանապարհ
Այսօր ժամը 08.00-ի դրությամբ փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:









