ԱՄՆ-ում փորձարկվել է ուղղահայաց արձակվող հրթիռը (տեսանյութ)

16:25 • 16.02.12

Կալիֆորնիայում  բարեհաջող փորձարկվել է ուղղահայաց թռիչքով ու վայրէջքով  Xombie հրթիռը: Ինչպես հաղորդում է vz.ru-ն` վկայակոչելով ամերիկյան Musten Space Systems մասնավոր ընկերությանը, փորձարկումն անցկացվել է Լոս Անջելեսից 150 կմ հեռավորության վրա, Մոջավ անապատում:

Musten Space Systems-ի արտադրության ոչ մեծ անօդաչու հրթիռն արձակվել է անհրաժեշտ բարձրություն ու, չփոխելով ուղղահայաց դիրքը և վերադարձել: Թռիչքն ու վայրէջքը տևել է 67 վայրկյան:

Musten Space Systems-ն արտադրում է տիեզերական սարքերի ուղղահայաց վայրէջքների համակարգեր` Արեգակնային համակարգի հետազոտությունների համար: