Մոսկվայում 4-ամյա երեխան ընկել է 23 մ բարձրությունից և ողջ մնացել
Մոսկվայում բնակվող 4-ամյա աղջնակը հրաշքով ողջ է մնացել այն բանից հետո, երբ ընկել է 23 մետր բարձրությունից, գրում է lifenews.ru-ն:
Ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ շենքի մոտ երեխայի մարմին է հայտնաբերվել: Ժամանած իրավապահները հաստատել են, որ երեխան ընկել է 9-րդ հարկից և որ այդ բնակարանում երևիտասարդ ընտանիք է բնակվում:
Երեխան մնալով տանը մենակ` բարձրացել է պատուհանագոգին և պատուհանից վայր ընկել: Նրան տարբեր աստիճանի վնասվաքներով տեղափոխել են հիվանդանոց, վիճակը ծանր է:
Աղջկա հայրը խոստովանել է, որ երեկոյան երեխային մենակ է թողել տանը և գնացել կնոջը դիմավորելու:
Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը:









