Սերոբ Տեր-Պողոսյանը բուժումը չի շարունակի Կանադայոմ

11:11 • 16.02.12

Մանկապղծության մեղադրանքով դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը ապաքինման գործընթացը չի շարունակի Կանադայոմ, Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Գիվի Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ գործարար Սիլվա Համբարձումյանի` «Ժողովուրդ» թերթին հայտնած այդ տեղեկությունը դիտավորյալ քայլ է: «Եթե մի մարդու 15 տարի են տվել, ինչպես կարող են նման որոշում կայացնեն»,- ասաց նա:
Փաստաբանը նաև ասաց, որ այս պահին իրենք վճռաբեկ դատարան դիմելու համար բողոք են գրում, որպեսզի վիճարկեն վերքննիչ դատարանի որոշումը:

Գիվի Հովհաննիսյանի խոսքով՝ իր պաշտպանյալին վիրահատությունից հետո չի տեսել, որպեսզի ստանա նրա համաձայնությունը միջնորդություն ներկյացնելու դատարանին, որպեսզի բժիշկները եզրկացություն տան, որ նրա հիվանդությունը կարող է համապատասանել կառավարության որոշմամբ հաստատված այն հիվանդությունների ցանկին, որի պատճառով կալանքի կրումը փոխարինվում է:

Այդուհանդերձ, փաստաբանը Սերոբ Տեր-Պողոսյանի վիճակը վիրահատությունից հետո ոչ լավ գնահատեց և ոչ էլ վատ։ «Միջին»,- ասաց նա:

Հիշեցնեք, որ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում վերջերս վիրահատության է ենթարկվել մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը, որի մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի ուռուցք: