Իտալական նավից սխալմամբ հնդիկ ձկնորսների են սպանել

15:05 • 16.02.12

Հնդկաստանի ափերի մոտ իտալական բեռնատար նավը սխալմամբ կրակել է տեղի ձկնորսական նավակի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով հնդկական լրատվամիջոցների, զոհվել է երկու ձկնորս: Նավակում եղել է ևս ինը մարդ:

Հնդկաստանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչների խոսքով` իտալական «Էնրիկա Լեքսի» նավը հնդիկ ձկնորսներին ծովահենների հետ է շփոթել:

Նավակը ձկնորսություն էր իրականացնում հնդկական ջրերում` Քերալա նահանգի ափերից ոչ հեռու, երբ հանկարծակի կրակահերթ է սկսվել:

Միջադեպից հետո, իտալացիները բերման են ենթարկվել մոտակա Կոչի քաղաքի նավահանգիստ, որտեղ նավի կապիտանն ու անձնակազմը հարցաքննվել են: