Բաթումիում ապամոնտաժվում է Հայրենականի մասնակիցների հիշատակի արձանը
Բաթումիում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակին կանգնեցված Փառքի կոթողն ապամոնտաժվում է: Ինչպես հաղորդում է վրացական «25-րդ ալիք» հեռուստաալիքը, կոթողի վայրում ճոպանուղի է կառուցվելու:
Ապամոնտաժման դեմ արդեն հանդես են եկել Վրաստանի ընդդիմադիր լեյբորիստական ու «Ազատ Վրաստան» կուսակցությունները:
Երկու տարի առաջ Հայրենականի հերոսների պատվին կանգնեցված մեկ արձան էլ ապամոնտաժվել էր Քութաիսիում, որի պայթեցման ժամանակ զոհվել էր մեկ կին ու երեխա:









