Ամերիկացին eBay-ից գնված սեյֆում 26.000 դոլար է գտել
ԱՄՆ մի քաղաքացի eBay-ի միջոցով փակ սեյֆ է գնել, որում $26 հազար դոլար է հայտնաբերել, այս մասին հաղորդում է WMC-TV-ն:
Լոտի վաճառողը, ԱՄՆ Թենեսի նահանգի Բարթլետ քաղաքի բնակիչ Ջեյմս Լաբրեկը, ով սեյֆը վաճառել էր $122 դոլար 93 ցենտով, հայտարարել է, որ հիմա իրեն զգում է «աշխարհի ամենաանխելք հիմարը»։
15 տարի eBay-ով առևտուր իրականացնող Լաբրեկի խոսքերով` նախքան սեյֆը վաճառքի դնելը, նա այն թափահարել է և որևէ ձայն չլսելով` կարծել է որ այն դատարկ է:
Լաբրեկը պատմել է, որ 26 000 դոլարի մասին իրեն պատմել է գնորդը: Երբ վաճառողը նրան խնդրել է գտածոյի կեսը իրեն տալ, նա մերժել է՝ մատնացույց անելնով հենց վաճառողի սահմանած կանոններին, որոնցում մասնավորապես ասվում է. «Դուք ստանում եք այն ինչ պեսնում եք լուսանկարում` ոչ մի հավելավճար, ոչ մի գումարի հետվերադարձ»:









