Շվեյցարիան էլ կփակի Սիրիայում իր դեսպանատունը
Շվեյցարիան մոտ օրերես կփակի Սիրիայում իր դեսպանատունը և իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս «որքան հնարավոր է շուտ» լքել այդ երկիրը:
Ինչպես հաղորդում է newsru.com կայքը, այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային վարչության ղեկավար Դիդյե Բուրքհալթերը:
Նա հավելել է, որ իրենք ավելի վաղ խորհրդակցության նպատակով ( 2011թ. օգոստոսին) Շվեյցարիայից հետ էին կանչել իրենց դեսպանին, սակայն դեսպանատունը չէին փակել:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականի պահանջով անցած տարվա մարտից սկսված բողոքի ակցիաները շարունակվում են առ այսօր: ՄԱԿ-ի տվյալներով՝ այս ժամանակահատվածում մոտ 6000 մարդ է զոհվել:
Այդ առնչությամբ Դամասկոսում իրենց դեսպանատները ժամանակավորապես փակել են Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, իսկ Նորվեգիան տարհանել է դեսպանատան աշխատակազմի մի մասին:









