Ամերկուհին իր ծննդյան տոնը նշել է մերկ դուրս գալով փողոց (տեսանյութ)
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Քորփուս Քրիսթի փոքրիկ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է մի աղջկա, որը յուրահատուկ ձևով է նշել իր ծննդյան տարեդարձը, տեղեկացնում է Huffington Post-ը:
Թեյլոր Բըրնհեմը մերկ դուրս է եկել փողոց` զբոսնելու: Ոստիկանների հավաստմամբ` նրա հագին միայն կովբոյական կոշիկներ են եղել:
Երբ աղջիկը տեսել է ոստիկաններին, ցատկել է ճամփեզրին կայանած իր Jeep մակնիշի մեքենայի մեջ ու շարժվել: Փորձելով աննկատ մնալ, նա չի գերազանցել 50կմ/ժ արագությունը: Մոտ 2.5կմ ընթանալուց հետո, ոստիկանները կանգնեցրել են Բըրնհեմին և պահանջել դուրս գալ մեքենայից: Ոստիկաններից մեկը հագուստ է տվել աղջկան, որից հետո, հասարարական կարգը խախտելու համար նրան ձերբակալել են:
Ոստիկանական բաժանմունքում աղջիկը խոտովանել է, որ իր ծննդյան օրով մերկացել է, որ գրավի հանրության ուշադրությունը:
Այնուամենայնիվ նրան ազատ չեն արձակել, կասկածելով, որ նա մերկանալու այլ պատճառ է ունեցել:









