Սիրառատ հավաքարարուհու արկածները թուրք սուլթանների պալատում
Ստամբուլի` 15-րդ դարում կառուցված Թոփքափը պալատ-թանգարանի աշխատողներից մեկը հարեմի համար նախատեսված սենյակին կից փոքրիկ սենյակում սեռական հարաբերություններ է ունեցել պալատի 26-ամյա հավաքարուհու հետ:
Երբ Թոփքափը պալատի տնօրինությանը բողոքներ են ներկայացվել այս մասին, նախաքննություն է սկսվել: Նշվում է, որ կինն այլ աշխատողների հետ ևս ունեցել է նման հարաբերություններ, հայտնում է «Հյուրիյեթ»-ը:
Ներկայում սիրառատ հավաքարարուհին հեռացված է աշխատանքից: Պալատի տնօրինությունն այս առումով որևէ պարզաբանումներ չի ցանկացել տալ:









