Առատ տեղումների պատճառով Թուրքիայում մոտ 40 չվերթ է հետաձգվել
Թուրքիայում երեկ գիշերվանից սկսված առատ տեղումների պատճառով մոտ 40 չվերթ է հետաձգվել, այս մասին հաղորդում է թուրքական «Միլիեթ» թերթի կայքը։
Եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել են մասնավորապես Անկարա, Տրապիզոն, Մալաթիա, Դիարբեքիր և այլ քաղաքներից դեպի Բաքու, Համբուրգ Աթենք և այլ ուղղություններով կատարվելիք չվերթեր։
Օդերևութաբանական գլխավոր տեսչության հաղորդած տվյալների համաձայն` ջերմաստիճանը Թուրքիայում դեռ կիջնի 6-8 աստիճանով:
Սակայն մյուս շաբաթ արդեն կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում:









