ԱՄՆ-ը գաղտի բանակցություններ է սկսել թալիբների հետ

11:27 • 16.02.12

Ամերիկայի միացյալ նահանգներն ու Աֆղանստանի իշխանությունները թալիբների հետ գաղտնի եռակողմ բանակցություններ են սկսել, հայտարարել է Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը:

Ավելի վաղ պաշտոնական Քաբուլը չէր մասնակցել ԱՄՆ վարչակազմի և «Թալիբան» շարժման ներկայացուցիչների նախնական բանակցություններին, քանի որ ապստամբները Աֆղանստանի իշխանությունը համարում էին Վաշինգտոնի «խամաճիկ»:

The Wall Street Journal-ի հաղորդմամբ` Կարզայը հայտարարել է, որ «թալիբներին միանշանակ շահագրգռված են 10-ամյա պատերազմի ավարտով» և որ այսուհետ բանակցություններին կմասնակցեն բոլոր «երեք կողմերը»:

«Աֆղանստանի բնակչությունը, այդ թվում նաև թալիբները խաղաղություն են ցանկանում: Նրանք էլ են մարդ, ունեն ընտանիք, երեխաներ, հարազատներ», - ըդգծել է նախագահը:

Նախագահը հրաժարվել է նշել, թե որտեղ են անցկացվելու բանակցությունները և թե ինչ հարցեր են քննարկվելու: