Եղանակը Հայաստանում առաջիկա 5 օրերին
Առաջիկա չորս օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, տեղ–տեղ՝ մառախուղ։
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ փետրվարի 17-ին, 18-ի գիշերը տեղումներ են սպասվում առավելապես արևմտյան շրջաններում, 18-ի օրվա երկրորդ կեսին և 19-ին՝ շրջանների զգալի մասում»։
Փետրվարի 20-ին տեղումներ են սպասվում արևելյան շրջաններում, իսկ փետրվարի 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ:
Փետրվարի 18-19-ը առանձին վայրերում կլինի քամու ուժգնացում` 15-ից 20 մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում`` բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ին կբարձրանա 2-ից 4, իսկ 20-ից 21-ի գիշերները կնվազի 8-ից 10 աստիճանով:
Փետրվարի 17-ին և 18-ի գիշերը Երևանում էական տեղումներ չեն սպասվում, 18-ի օրվա երկրորդ կեսին և 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում` 10-15 մ/վրկ:
Փետրվարի 20-ից 21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:










