ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի մշակույթի նախարարի և Բեյրութի քաղաքապետի հետ

11:04 • 17.02.12

Փետրվարի 16-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լեյունի և Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի հետ:

Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են մշակութային երկկողմ ծրագրերի իրականացման մանրամասները և Երևան ու Բեյրութ քույր քաղաքների համագործակցության հեռանկարները:

Դեսպան Քոչարյանը նախարար Լեյունին և Բեյրութի քաղաքապետին փոխանցել է հայկական կողմի պաշտոնական հրավերները մասնակցելու ապրիլին Երևանում կայանալիք միջոցառումներին` նվիրված հայ գրատպության 500-ամյակին և 2012թ. Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակմանն առնչվող տոնակատարություններին:

Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է նաև, որ 2012թ. աշնանը Հայաստանը Լիբանանում մտադիր է անցկացնել մշակութային օրեր, ինչը, զրուցակիցների համոզմամբ, կնպաստի երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը:

Մշակույթի նախարարի հետ քննարկվել է նաև Լիբանանում հայկական երաժշտական տարեկան փառատոն կազմակերպելու հնարավորության հարցը: