Սիրիայում մահացել է պուլիտցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր Էնթոնի Շադիդը
Սիրիայում 48 տարեկան հասակում մահացել է հայտնի լրագրող, The New York Times-ի հատուկ թղթակից Էնթոնի Շադիդը, տեղեկացնում է svobodanews.ru կայքը, հավելելով, որ նախնական տվյալներով մահվան պատճառ է դարձել ասթմայի ը:
Նա ժամանել էր Սիրիա երկրում տեղի ունեցող կառավարական և ընդիմադիր ուժերի բախումները լուսաբանելու նպատակով: Ծնունդով լիբանանցի Շադիդը ավելի քան 20 տարի շարունակ բնակվելով ԱՄՆ-ում լուսաբանել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները:
Իրաքում տեղի ունեցած դեպքերը լուսաբանելու շնորհիվ նա երկու անգամ դարձել է լրագրության և հրապարակախոսության ոլորտի ամենահեղինակավոր` Պուլիցերյան մրցանակի դափնեկիր:









