Բաքվում տապալվել է ռուս-վրացական պատերազմի մասին պատմող ռուսական ֆիլմի ցուցադրությունը
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տապալվել է 2008թ. ռուս-վրացական պատերազմի մասին պատմող ռուսական «Օգոստոսի 8-ը» ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես գրում է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը, փետրվարի 21-ին Park Cinema կինոթատրոնում նախատեսված ֆիլմի շնորհանդեսը չեղյալ է հայտարարվել:
«Ֆիլմի ցուցադրման դեմ բողոքեցին Facebook սոցիալական ցանցի մի խումբ ադրբեջանցի օգտատերեր, որոնք կինոթատրոնի ղեկավարությանն էին դիմել և խնդրել էին չեղյալ հայտարարել ֆիլմի ցուցադրությունը` զուհագահեռներ անցկացնելով Վրաստանի, որ Հարավային Օսիան վրացական տարածք է համարում, իսկ Ռուսաստանին` «օկուպանտ», և Ադրբեջանի միջև, որը համանանման դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ»,-գրում է պարբերականը:
Ֆիլմի ռեժիսորը Ջանիկ Ֆայզիևն է: «Օգոստոսի 8-ը» ռուս-վրացական պատերազմի մասին պատմող երրորդ ֆիլմն է («Օգոստոսի 5 օրերը», «Օլիմպիուս Ինֆերնո»):
Ֆիլմը պատմում է մի երիտասարդ կնոջ` Քսենյայի մասին, որը պատերազմի օրերին ստիպված է լինում Հարավային Օսիա գնալ` իր 7-ամյա որդու ետևից. մայրը երեխային Հարավային Օսիա էր ուղարկել պատերազմի նախաշեմին (Քսենյայի նախկին ամուսինը Ցխինվալում խաղաղապահ զորքերի շարքում էր ծառայում և խնդրել էր որդուն իր մոտ ուղարկել): Ֆիլմը, ընդհանուր առմամբ, կարելի է երկու մասի «բաժանել». մեկը ցույց է տալիս, թե ինչպես է հարավօսական հակամարտությունը փոքր երեխայի աչքերում ֆանտաստիկ մարտաֆիլմի վերածվում, իսկ մյուսը ներկայացնում է իրական ռազմական դրությունը և գլխավոր հերոսուհու «ճամփորդությունը»:
2008 թ. վրաց–ռուսական պատերազմից հետո (պատերազմի արդյունքում Վրաստանն ընդհանրապես կորցրեց վերահսկողություննի նչպես Հարավային Օսիայի, այնպես էլ Աբխազիայի նկատմամբ) Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։
Ռուսաստանի այդ քայլին ի պատասխան՝ պաշտոնական Թբիլիսին խզեց իր դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ։










