Պայթյուն Սոմալիում. 3 երեխա կա զոհերի մեջ

11:53 • 17.02.12

Սոմալիի Գալգուդուգ շրջանի Բալի Ջիր գյուղում տեղակայված փախստականների ճամբարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 3 երեխա է զոհվել, տեղեկացնում է իրանական Press TV_ լրատավական կայքը, հավելելով, որ ևս մի քանիսը վիրավորվել են:

Պայթյունը որոտացել է երեխաների խաղի ժամանակ, երբ նրանցից մեկը մեկը կանգնել է ականի վրա:

Տեղեկացնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին նման միջադեպի արդյունքում զոհվել էր առնվազն 12 երեխա: