Իսրայելը Կիպրոսում ռազմաբա՞զա կհիմնի
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Կիպրոս կատարած այցի ընթացքում երկրի նախագահ Դիմիթրիս Քրիսթոֆիասի հետ ստորագրել է համաձայնագիր, որով իսրայելական բանակի ցամաքային և ծովային ուժերը հնարավորություն են ստանում օգտագործել Կիպրոսի տարածքը:
Համաձայնագրի նպատակը Կիպրոսի հունական հատվածում բնական գազի երկրորդ հանքավայրի հետազոտումն է: Սակայն Իսրայելի նախագահը չի բացառել, որ Հարավային Կիպրոսում հնարավոր է ստեղծվի նաև ռազմական բազա:
Այցի ընթացքում կողմերը քննարկել են նաև էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության և ծովային ուսումնասիրությունների հետ կապված հարցեր:
Երկու երկրների միջև տնտեսական և ռազմական բնույթի համագործակցությունը Թուրքիայում ընդունվում է որպես հակաթուրքական քաղաքականություն, գրում է «Միլլիյեթ»-ը:









