Կովկասցիները Պետերբուրգի սեքս-շոփից ռետինե տիկնիկ են գողացել

16:04 • 17.02.12

Զինված կողոպուտ է իրականացվել Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող մի սեքս- շոփից:

Konkretno.Ru-ի համաձայն` կովկասցու արտաքինով երեք երիտասարդ, որոնցից մեկի ձեռքին ատրճանակ է եղել, ներխուժել են Розовый кролик խանութը և գողացել ռետինե տիկնիկ, ինչպես նաև 35-ամյա վաճառողի բջջային հեռախոսը:

«Գողոնը» հափշտակելուց հետո, նրանք փախուստի են դիմել:

Թե ինչ ազգային պատկանելություն ունեն հանցագործները, չի հաղորդվում: