Փղերի աննախադեպ սպանդ Կամերունում

22:46 • 17.02.12

Կամերունում որսագողերը մեկուկես ամսում 200 փիղ են սպանել, իսկ փղոսկրը իրացրել են ասիական շուկայում` հաղորդում է Reuters-ը:

Կամերունի կառավարությունը հաղորդել է, որ Չադից և Սուդանից որսագողերը ոչնչացրել են Կամերունի Բուբա Նջիդա ազգային պարկի փղերին:

«Մենք խոսում ենք որսագողության շատ լուրջ դեպքի մասին, Չադից և Սուդանից ժամանակակից զինատեսակներով լավ զինված որսագողերը ոչնչացնում են վայրի կենդանիներին, որ հետո ամբողջ աշխարհով փղոսկր վաճառեն», - հայտարարել է Կամերունի Հյուսիսային շրջանի նահանգապետը:

Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամը (IFAW) հայտարարել է, որ որսագողության տվյալ փաստն իր ծավալներով աննախադեպ է: