Անգլիացիները նրբաբլիթներ շրջելու ռեկորդ են սահմանել
Անգլիացի ուսանողները ռեկորդ են սահմանել նրբաբլիթներ շրջելու ակցիայի ժամանակ: Ակցիան կազմակերպվել էր Շեֆիլդի համալսարանի ուսանողների և հեռուստահաղորդավար Դեն Ուոքերի կողմից, որին մասնակցել են 890 մարդ:
Ակցիայի ժամանակ ուսանողներից յուրաքանչյուրը թավայում դրված նրբաբլիթը օդ է նետել այնպես, որ այն շրջվի: Արարողությունը տևել է 30 վայրկյան և նվիրված է եղել փետրվարի 21-ի նրբաբլիթների տոնին` Ճարպային երեքշաբթինն: Այդ օրը տարբեր երկրներում կարնավալներ են կազմակերպում և պատրաստում տոնական ուտեստներ` նրբաբլիթ, փքաբլիթ:
Հավելենք, որ ուսանողների այս ակցիան պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդի գրքի ներկայացուցիչների կողմից: Նման նախկին ռեկորդը գրանցվել էր 2008 թ.-ին Նիդերլանդներում, որին մասնակցել էին 405 հոգի:









