ՀԴԲ-ի գործակալը գաղտնի փաստաթղթերը մոռացել է փարիզյան սրճարանում

17:55 • 17.02.12

Ֆրանսիական սրճարաններից մեկի սեփականատերը իր դրամարկղի մոտ գտել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալի` ԱՄՆ նախագահի Կանն այցի մանրամասների մասին տեղեկություններ պարունակող թղթապանակ, գրում է Le Figaro-ն:

«Թվում էր, թե այն սովորական թղթապանակ է: Ես այն բացեցի և միանգամից հասկացա, որ փաստաթղթերը գաղտնի տեղեկություններ են պարունակում», - ասել է սրճարանի սեփականատեր Բիլալ Էրշեն:

Էրշեն միանգամից կապվել է ՀԴԲ-ի ներկայացուցիչների հետ, սակայն նրանք սկզբում չեն հավատացել տղամարդու խոսքերին և պահանջել են կարդալ փաստաթղթի առաջին էջը:

Էրշենը հավելել է նաև, որ իր ահազանգից 5 րոպե անց ՀԴԲ-ի ներկայացուցիկչները հայտնվել են սրճարանում` նախապես նույնիսկ չճշտելով հասցեն:

Արդյունքում նրան հանձնել են ՀԴԲ շքանշան:

Հավելենք, որ 2011 թ.-ին Բարաք Օբաման Կանն էր այցելել`«մեծ ութնյակի» գագաթնաժողովին մասնակցելու համար: