Հոլանդիայի արքայազնը Ավստրիայում 15 րոպե մնացել է ձնահոսքի տակ թաղված

19:48 • 17.02.12

Փրկարարներին հաջողվել է Հոլանդիայի արքայազն Յոհան Ֆրիզոյին հանել ձնակույտի տակից: Նա ձյան հաստ շերտի տակ թաղված է մնացել 15 րոպե: Դեպքը տեղի է ունեցել Ավստրիայի արևմուտքում այսօր, այս մասին հաղորդում է Reuters-ը:

Արքայազնը թագավորական ընտանիքի անդամների հետ հանգստանում էր Լեխ լեռնադահուկային առողջավայրում:

«Արքայազնը տեղափոխվել է Ինսբուրգի հիվանդանոց: Ներկայում, նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան», - հաղորդում է Austria Press Agency-ն: