Ամերիկացի միլիոնատերը ազատազրկվել է`վրացի պարուհուն հարվածելու համար

10:59 • 17.02.12

Նյու Յորքի դատարանը ամերիկացի միլիոնատեր Թոմաս Հարթմանին մեղավոր է ճանաչել` վրացի պարուհի Սոֆիա Կանդելակիին ծեծի ենթարկելու համար:

Միլիոնատերը ճաղերի ետևում կանցկացնի 2 ամիս, գրում է korrespondent-ը:

Անցած տարի ապրիլին Մանհեթենի իտալական ռեստորաններից մեկում 42-ամյա Հարթմանի և 37-ամյա պարուհու միջև վեճ է ծագել, որի ընթացքում միլիոնատերը հարվածել է Կանդելակիի դեմքին:

Տուժողը նշել է, որ Հարթմանի թևին եղել է Rolex ապրանքանիշի ոսկե խոշոր ժամացուց , ինչը պատռել է նրա ճակատը և նրան 16 կար են դրել: Միաժամանակ, դատարանում Թոմաս Հարթմանը հայտարարել է, որ կորցրել է հավասարակշռությունը և պատահաբար է դիպել պարուհուն:

Մեղադրող կողմը պահանջում էր մեկ տարվա ազատազրկում, սակայն փաստաբաններին հաջողվել է կրճատել պատժի ժամկետները, հայտարարելով որ Հարթմանը պատկառելի գործարար է և բարեգործ:

Հավելենք, որ Հարթմանը մինչ բիզնեսմեն դառնալը դատարատվել է մեքենայի առևանգելու և վիճաբանության համար: