Բոլիվիայում հեղեղներ և սողանքներ են. կան զոհեր
Արդեն մի քանի օր է Բոլիվիայի վարչական մայրաքաղաք Լա Պազում չեն դադարում հորդառատ անձրևները: Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը` անձրևների պատճառով տասնյակ տներ են փլուզվել, ինչի արդյունքում մահացել է առնվազն 5 մարդ, այդ թվում մեկ երեխա:
Տուժածներից մեկի խոսքերով` նման բան պատահել է նաև երկու տարի առաջ: Այդ ժամանակ սողանքի արդյունքում հարյուրավոր մարդիկ անօթևան էին մնացել:
Ինչպես տեղեկացրել է Բոլիվիայի կառավարությունը` քաղաքում գտնվող շինությունների ¾-ը վտանգված են: Առավել տուժել են քաղաքի լեռնային հատվածները:









