Հանգուցյալ Հյուսթոնին վիրավորել են ուղիղ եթերում
Ամերիկյան ռադիոկայաններից մեկը, Ուիթնի Հյուսթոնի հիշատակին հատուկ հաղորդում է թողարկել: Սակայն, հաղորդավարներ Ջոն Կոբիլտն ու Կեն Չամպոուն ուղիղ եթերի ժամանակ երգչուհու հասցեին վիրավորական են արտահայտվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես` անդրադառնալով նրա անցյալին, հաղորդավարները ժարգոնային արտահայտություններով նշել են «թմրանյութ» և «թմրամոլ» բառերը, ինչպես նաև մի քանի անգամ ծաղրել են Հյուսթոնին:
Ավելի ուշ ռադիոընկերության ղեկավարները հայցել իրենց ռադիոլսողների ներողամտությունը, նշելով, որ խորապես զղջում են կատարվածի համար:
Աշխարհահռչակ երգչուհու հարազատները առանձնապես լուրջ ուշադրության չեն արժանացրել վերոնշյալին ու անդրադառնալով նրա հուղարկավորության արարողությանը, նշել են, որ արարողության ժամանակ կերգեն աշխարհահռչակ ամերիկացի սոուլ երաժիշտներ Սթիվի Ուանդերն ու Արետա Ֆրանկլինը:
Արարողության հրավերներ են ուղարկվել Հյուսթոնի նախկին ամուսնուն` Բոբի Բրաունին և դերասան Քեվին Քոսներին, ով Հյուսթոնի հետ միասին նկարահանվել է «Թիկնապահը» ֆիլմում:










