Անջելինա Ջոլիի և եգիպտացի պաշտոնյայի համբույրն աղմուկ է բարձրացրել
ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար, Նոբելյան մրցանակի դափնեկիր և Եգիպտոսի նախագահի նախկին թեկնածու Մոհամեդ Էլ-Բարադեյի շուրջ աղմուկ է բարձրացել ԶԼՄ-ներում` օսկարակիր դերասանուհի Անջելինա Ջոլիին համբուրելուց հետո:
Դեպքը տեղի է ունեցել Գերմանիայում` Բեռլինի կինոփառատոնում` «Կինո հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:
Ջոլին Բոսնիայի պատերազմի մասին իր ռեժիսորական դեբյուտի համար մրցանակ ու հաբույր էր ստացել Էլ-Բարադեյից:
Աղմուկը բարձրացել էր Twitter-ում, որտեղ բազմաթիվ օգտատերեր իրենց կարծիքն էին հայտնել համբույրի շուրջ:
Որոշ երիտասարդներ շտապել են Էլ-Բարադեյին իրենց, Եգիպտոսի և բոլոր արաբ երիտասարդների համար օրինակ հռչակել:
Էլ-Բարադեյը Բեռլինում խոսել էր նաև «Արաբական գարնան» մասին` ասելով, որ վախի մշակույթը կոտրվել է արաբական աշխարհում և երբեք չի վերադառնա:









