Կրասնոդարը Կիևի Արսենալի հետ ընկերական խաղում պարտվեց

20:21 • 17.02.12

Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Կրասնոդարը» ստուգողական հանդիպում անցկացրեց Կիևի «Արսենալի» հետ: Խոշոր հաշվով զիջելով խաղի ընթացքում` «Կրասնոդարին» հաջողվեց երկու գոլով կրճատել հաշվի տարբերությունը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի մասնակցել այդ հանդիպմանը: Իր հաջորդ ստուգողական խաղը «Կրասնոդարը» կանցկացնի փետրվարի 19-ին «Ռադնիչկի 1923» թիմի հետ: