ՀՀ փոխարտգործնախարարն ավստրիացի ուսանողներին ներկայացրել է ԼՂ հիմնախնդիրը
Փետրվարի 16-ին ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում դասախոսություն է կարդացել ՀՀ փոխարգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` Ավստրիայից ժամանած «Կաթոլիկ ուսանողների միության» անդամների համար և նարկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և կարգավորման գործընթացի զարգացումները:
Ավստրիացի ուսանողների խնդրանքով տեղի ունեցած դասախոսությանը Զոհրաբ Մնասցականյանը հանգամանալից ներկայացրել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ ձևաչափում Հայաստան-Ավստրիա երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակները, ինչպես նաև Հայաստանի մոտեցումը տարածաշրջանային խնդիրներին:
ՀՀ փոխարտգործնախարարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են արցախյան հիմնախնդրին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերություններին և Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունած ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին:









