Ամբողջությամբ համամասնականը ոտնահարում է անհատների իրավունքները. Ռ.Պետրոսյան

18:08 • 17.02.12

Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցումը, ըստ «Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի, միանգամից կխախտի տարբեր մարդկանց իրավունքներ:

«Ընտրական օրենսգրքում նշված է, որ համապատասխան տարիքում գտնվող ցանկացած քաղաքացի իրավունք ունի իր անմիջական ցանկությամբ առաջադրվել ԱԺ ընտրություններում: Այդ թվում ցանկացած մարդ իրավունք ունի ընտրվել ԱԺ-ի պատգամավոր: Մենք մեծամասնականի վերացմամբ մարդկանց կզրկենք ընտրվելու իրավունքից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Ռաֆիկ Պետրոսյանին անհանգստացնում է նաև այն, որ մի շարք կուսակցություններ չունեն մարզերից ներկայացուցիչներ և մեծամասնականի վերացման դեպքում խորհրդարանը կվերածվի՝ իր ձևակերպմամբ «երևանցիների» Ազգային ժողովի։
Ըստ նրա՝ ի տարբերություն «Ժառանգություն» «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների, ՀՀԿ-ի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների շարքերում շատ կան մարզային համակիրներ:

«Եթե միայն համամասնական լինի, մարզերի ժողովրդի երկու երրորդը կտրվելու են մայքաքաղաքից: Չի լինի մեկը որ բաձրացնի մարզերի խնդիրների հարցը»,- ասաց նա և ավելացրեց ՀՀ ԱԺ-ն չունի երկրորդ պալատ, որը կզբաղվի տարածքների հարցերով։ Նրա խոսքով՝ դրա անհրաժեշտությունը չի էլ նրա զգացվում երկու ընտրակարգերի համատեղման պարագայում:

Ռաֆիկ Պետրոսյանը համամասնական ընտրարգին անցումը սխալ է համարում, քանի որ, ըստ նրա, այսօր բացի ՀՀԿ-ից չկա մեկ այլ կուսակցություն, որն ունենա այնքան համակիրներ, որ կարողանա երկիր կառավարել:

Անդրադառնալով ընտրակեղծիքներին՝ պատգամավորն ասաց. «Անկախ թե որ ընտրակարգով է ընտրությունն ընթանում, կեղծիք կատարողը կեղծիքը կանի: Ոչ մի տարբերություն չկա: Փորձը ցույց է տալիս, որ կուսակցություններն էլ են կաշառքներ բաժանում իրենց տեղերը խորհրդարանում ընդլայնելու համար»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը չի կիսում Ռաֆիկ պետրոսյանի այս կարծիքը, հիշեցնելով, որ Երևանի քաղաքապետ կարող է ընտրվել կուսակցական ցուցակներից։

«Ուզում եմ հիշեցնել, որ մենք ասում էինք որ պետք է մասնակցեն նաև ապակուսակցական անձինք, սակայն ընտրվեց քաղաքապետի համամասնական ընտրակարգը: Ստացվում է դա չի խախտում մարդու իրավունքները, իսկ ԱԺ համամասնականը խախտո՞ւմ է։ Սրանով իշխանությունը ինքն իրեն անհարմար վիճակի մեջ է դնում»,– ասաց Մարտիրոսյանը։

Պատգամավորը նաև հիշեցրեց, որ եվրոպական մի շարք երկրներում է գործում միայն համասնական ընտրակարգը և աշխարհի ամեախելացի և մարդու իրավունքների մասին մտածող իրավաբանները միայն Հայաստանում չեն:

«Օրինակ յուրաքանչոյւր մարդ չի կարող չէ՞ դառնալ դատավոր։ Նույն էլ պատգամավորն է: Եթե չեն ուզում որևէ մեկի իրավունքը խախտվի, եկե՛ք տեսնենք մարդահամարով ինչքան մարդ կա, այդքան էլ տեղ հատկացնենք խարհրդարանում, որ ոչ մեկի իրավունքը հանկարծ չխախըտվի»,- ասաց նա: