ԱՄՆ-ի էմիգրացիոն ծառայությունում փոխհրաձգության արդունքում մարդ է սպանվել
ԱՄՆ-ի Լոնգ Բիչ քաղաքի էմիգրացիոն մաքսային ծառայության շենքում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում առնվազն մեկ մարդ զոհվել է, տեղեկացնում է Fox News-ը:
«Մոտակայքում գտնվող մաքսային ծառայության մյուս աշխատակիցը միջամտել է վեճին»,- ասել է Լոս Անջելեսի հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի տեղակալ Սթիվեն Մարտինեսը:
Վիրավոր աշխատակցին տեղափոխել են հիվանդանոց: Նրա վիճակը կայուն է:
Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն: Նախնական տվյալներով` աշխատակցի և նրա ղեկավարի միջև վեճ է տեղի ունեցել:
Լոնգ Բիչի ոստիկանությունը գործի առթիվ հետաքննություն է սկսել:









