Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման են հրավիրվել ընդդիմադիր ցույցերի կազմակերպիչները
Փետրվարի 20-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման են հրավիրվել «За честные выборы» խորագրով բազմահազարանոց ցույցերի կազմակերպիչների` Բորիս Նեմցովին, Վլադիմիր Ռիժկովին, Սերգեյ Ուդալցովին, հաղորդում է Газете.ru պարբերականը:
Նրանք նախագահի աշխատակազմից հրավիրվել են որպես նախորդ տարիներին ՌԴ արդարադատության նախարարությունից գրանցման մերժում ստացած 7 կուսակցությունների առաջնորդներ, սակայն պատրաստվում են խոսել Բոլոտնայա հրապարակի պահանջների մասին:
Ռիժկովին հինգշաբթի նախագահի աշխատակազմից զանգահարել են և ևս մեկ անգամ հավաստել են հրավիրման փաստը, հաղորդել է քաղաքական գործչի օգնական Վ. Ռոմանովը:
Բացի Ռիժկովից և Նեմցովից հրավիրվածների ցուցակում են Կոնստանտին Բաբկինը, Սերգեյ Բաբուրինը և Սերգեյ Ուդալցովը, ով հաճախակի ճաղերի հետևում էր հայտնվել «փողոցային քաղաքականության» համար, և այդ պատճառով նրա թեկնածությունը իսկզբանե հարցականի տակ էր:
Ինքը` Ուդալցովը նշել է, որ նախազգուշացված է ՌԴ նախագահի մոտ հրավիրվելու հնարավորության վերաբերյալ, սակայն դեռ հրավեր չի ստացել: Այդ կապակցությամբ Կրեմլում Газеты.ru-ի աղբյուրը հաստատել է Ուդալցովին հրավիրելու մտադրությունը:









