Հունաստանի մշակույթի նախարարը հրաժարական է տվել` հնագիտական թանգարանի կողոպուտից հետո

14:47 • 17.02.12

Զինված հանցագործները թալանել են Հունաստանի Հին Օլիմպիա քաղաքի ամենահայտնի հնագիտական թանգարանը, իրենց հետ տանելով ավելի քան 60 ցուցանմուշ, գրում է BBC-ն:

Տեղի լրատվամիջոցմների հաղորդմամբ` դիմակավորված երկու տղամարդ ներխուժել են թանգարան, վնասազերծել են միակ պահակին և գողացել տասնյակ թանկարժեք ցուցանմուշներ:

Դեպքի պատճառով Հունաստանի մշակույթի նախարար Պավլոս Գերուլանոսը հրաժարական է տվել: