Պայթյուն Պակիստանում. 24 զոհ

16:58 • 17.02.12

Պակիստանի Պարաչինար խաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 24 մարդ է զոհվել, ևս 50-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ, գրում է vesti.ru-ն:

Մահապարտ ահաբեկիչը ռումբը պայթեցրել էր քաղաքի շուկաներից մեկում:

Փրկարար ծառայության աշխատակիցների գնահատմամբ` զոհերի թիվը կարող է աճել: Տուժածներից շատերի վիճակը ծանր է:

Ոստիկանության տվյալներով` այս, ինչպես նաև վերջերս իրականացված մի քանի ահաբեկչությունների հետևում կանգնած են ծայրահեղական թալիբները: