Գերմանացի ոստիկանները խաղալիք պինգվինի են «փրկել» (տեսանյութ)
Գերմանական Հայդելբերգ քաղաքի ոստիկանները փրկել են քաղաքային լճերից մեկում հայտնված պինգվինին, տեղեկացնում է Huffington Post-ը:
Բնակիչներից մեկը տեսնելով կենդանուն կարծել է, թե նա փախչել է կենդանաբանական այգուց և իսկույն ահազանգել ոստիկանաններին:
Իրավապահների հաղորդմամբ` դեպքի վայր նույնիսկ փրկարարական նավակ է բերվել: Սակայն ամեն ինչ կտրուկ փոխվել է, երբ ոստիկաններից մեկը պարզել է, որ պինգվինը խաղալիք է:
Այժմ իրավապահները փորձում են գտնել այս «անհաջող» կատակի հեղինակին:









