Թուրք-սիրիական սահմանը հսկում են PKK-ի քուրդ գրոհայինները

12:50 • 17.02.12

Թուրքիայից փախած քրդական ահաբեկչական կազմակերպությունը գործունեության ազատ դաշտ է գտել Սիրիայում: Ինչպես հաղորդում է թուրքական TRT հեռուստաալիքը, 1999 թվականին Աբդուլլահ Օջալանի բանտարկությունից հետո, Քանտիլի շրջանից փախած PKK -ի (Քրդստանի բանվորական կուսակցություն)  զինյալները, Բաշար ալ Ասադի կառավարությանն աջակցելու նպատակով, դարձյալ տեղակայվել են թուրքական սահմանին:

«Սիրիայի ԲԱԱՍ կուսակցության վարչակարգը ընդդիմության հետ ունեցած խնդրի պատճառով աչք է փակում երկրում PKK կազմակերպության գործունեության վրա», - հաղորդել է հեռուստաալիքը:

TRT-ի համաձայն` քուրդ զինյալները Սիրիայի ու Թուրքիայի սահմանին գտնվող Աֆրին շրջանում անցակետեր են տեղակայել ու հսկում են այդ տարածքները:

«Նրանք ահաբեկում են տեղի բնակչությանը»,- նշում է հեռուստաալիքը: