Հարավային Աֆրիկայի կանայք պահանջում են հարգել իրենց նախընտրած հագուստը կրելու իրավունքը

23:59 • 17.02.12

Հարավաֆրիկյան հարյուրավոր կանայք, կարճ շրջազգեստ հագած, երթով անցել են մայրաքաղաք Յոհանեսբուրգի փողոցներով` բողոքելով տաքսու կանգառում երկու աղջիկների նկատմամբ տեղի ունեցած նկրտումների դեմ` հաղորդում է BBC գործակալությունը:

2011թ. դեկտեմբերին Հարավային Աֆրիկայի մայրաքաղաքի կանգառներից մեկում, տաքսու վարորդները 2 կարճ շրջազգեստով աղջիկների են շրջապատել, լուսանկարել, ինչպես նաև ոտնձգություններ իրականացրել:

Աֆրիկյան ազգային կոնգրեսի կազմակերպած և կառավարության աջակցությունը ստացած ցույցի մասնակիցները պահանջում են հարգել կանանց կողմից իրենց  նախընտրած հագուստը կրելու իրավունքը:

ՀԱՀ-ի կանանց հարցերով նախարարը տաքսու վարորդներին զգուշացրել է, որ կանգառը կփակվի, եթե նրանք կանանց հանդեպ հարգալից վերաբերմունք չցուցաբերեն: