Սինգապուրցին կազինոյում շահել է 5000 դոլար և...մահացել

13:26 • 17.02.12

Սինգապուրի կազինոներից մեկում խաղացողներից մահացել է ինֆարկտից, երբ խոշոր գումար է շահել, գրում է Իտար-Տասը:

«Ուորլդ սենթոզա» կազինոյում 56-ամյա Օնգ Սեն Կին սկզբում տանուլ է տվել ողջ գումարը, հետո ընկերներից պարտքով 200 դոլար է վերցրել և շարունակել խաղը: Որոշ ժամանակ անց բախտը ժպտացել է նրան և շահել է 5000 դոլար:

Սեղանից վերցնելով շահումը, նա բղավել է, ընկել հատակին և տեղում մահացել: