ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան բանաձևով կոչ է անում Սիրիային դադարեցնել բռնությունը
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել, որով պաշտոնական Դամասկոսին կոչ է արվում դադարեցնել արյունահեղությունը և մարդու իրավունքների խախտումները, գրում է BBC-ն:
Արաբական երկրների լիգայի անդամների կողմից առաջարկված փաստաթուղթը նաև պահանջում է երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը:
Բանաձևը պարունակում է գրեթե նույն տեքստը, ինչ վերջերս դրվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը, սակայն այն արգելափակվեց Ռուսաստանի և Չինաստանի կողմից: Պեկինը և Մոսկվան այդ բանաձևը համարեցին միակողմանի և հավաստիացրեցին, որ այն փաստացիորեն աջակցում է սիրիական ընդդիմությանը:
Այս անգամ նույնպես Ռուսաստանը և Չինաստանը դեմ են քվեարկել բանաձևին:
Գլխավոր Ասաբլեայում քվերակության ընթացքում, ի տարբերություն Անվտանգության խորհրդի, չկա վետոյի իրավունք: Սակայն ընդունված բանաձևերը պարտադիր ուժ չունեն:
Սիրայի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ բանաձևի ընդունումը նոր հնարավորություններ կընձեռի զինված ընդդիմադիրներին, որոնց Դամասկոսն անվանում է «ահաբեկիչներ»:
Միաժամանակ, բանաձևի կողմնակիցները հույս ունեն, որ այն կօգնի ուժեղացնել Սիրիայի իշխանության վրա քաղաքական ճնշումը , որպեսզի վերջիններս դադարեցնեն ընդդիմության նկատմամբ ճնշումները:
«Մենք պահանջում ենք, որ Սիրիայի իշխանությունը կատարի արաբական աշխարհի և սիրիացիների պահանջը և դադարեցնի արյունհեղությունը», - հայտարարել է ՄԱԿ-ում Եգիպտոսի դեսպանի տեղակալ Օսամա Աբդելհալեկը:
Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն էլ չի բացառել, որ սիրիական իշխանությունը հնարավոր է մարդկության դեմ հանցագործություններ կարող են գործել:









