Տուվալուն ճանաչել է Աբխազիայի և Հրվ. Օսիայի անկախությունը, Վրաստանը խզել կապերն այդ երկրի հետ
Վրաստանը խզել է Տուվալու պետության հետ դիվանագիտական հարաբերությունները: Համապատասխան հրաման է ստորագրել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Հրամանը, Грузия Online-ի հաղորդմամբ, հրապարակվել է փետրվարի 16-ին` Վրաստանի օրենսդրական տեղեկատուի կայքում:
Դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառ է հանդիսացել Տուվալու պետության կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելը:
Հիշեցնենք, որ Վրաստանի և Տուվալուի միջև դիվանագիտական հարաբերությոններ էին հաստատվել 2011թ. փետրվարին:









