Անգլիացի չինովնիկն ատոմակայանի մասին գաղտնի ֆայլեր է կորցրել

12:41 • 17.02.12

Մեծ Բրիտանիայի միջուկային արդյունաբերության նախարարության աշխատակիցը կրիչի վրա է բեռնել երկրի խոշորագույն ատոմային էլեկտրակայանի մասին գաղտնի փաստաթղթեր, իսկ հետո կորցրել այն: Ինչպես հաղորդում է Lifenews-ը, Մեծ Բրիտանիայի կառավարությունը վրդովված է աշխատակցի վարքագծից, որի անուշադրության պատճառով կորել են հատուկ կարևորության փաստաթղթեր:

Երկրի իշխանություններն անհանգստացած են, որ կրիչը կարող է ահաբեկիչների ձեռքն ընկնել:

Մեղավորի անունը չի հաղորդվում, պատժի մասին` նույնպես:

Մեծ Բրիտանիայի տարածքում կա 10 ԱԷԿ: Արլեթփուլում գտնվող կայանը համարվում է խոշորագույններից մեկը: