«Ալ Քաիդան» կապ ունի Սիրիայի ահաբեկչությունների հետ. Ջեյմս Քլեփեր
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերը հայտարարել է, որ Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ հավանաբար կապ ունի «Ալ Քաիդայի» իրաքյան ստորաբաժանումը, գրում է Agence France-Presse-ը:
Քլեփերը Սենատի հանձնաժողովի անդամներին հայտարարել է նաև, որ իրենց ունեցած տվյալներով` «Ալ Քաիդայի» զինյալները ներխուժում են սիրիական ընդդիմության խմբեր, ընդ որում շատ դեպքերում ընդդիմադիրները տեղյակ չեն ահաբեկիչների ներկայության մասին:
Միաժամանակ, Քլեփերն ընդգծել է, որ ոչ մի նշան չկա, որ մոտ ժամանակներս Սիրիայում ստեղծված իրավիճակից ելք կգտնվի:
«ԱՄՆ հետախուզական ծառայությունները հետևում են Սիրիայում «ճյուղավորված ցանցի» քիմիական զենքի պահեստներին, որոնք որոշակի հանգամանքներում կարող են մեծ վտանգ ներկայացնել, սակայն պահեստները դեռ հուսալի պահպանվում են»,-հավելել է նա:









