Վահրամ Սահակյանի առողջական վիճակը անկայուն է
Վահրամ Սահակյանի vraert.com կայքն անորոշ ժամանակով դադարեցրել է իր աշխատանքները՝ հեղինակի ծանր հիվանդության պատճառով: Արձակագիր Էդգար Կոստանդյանն այսօր իր ՝ kostandyanblog-ում հայտնել է, որ Վահրամ Սահակյանի առողջական վիճակը դեռ անկայուն է:
Կասեցվել են նաև նրա էջերը՝ բոլոր սոցիալական ցանցերում, դադարեցված են հոդվածները մամուլում, մասնակցությունը հեռուստատեսությամբ։ Վահրամ Սահակյանը, պարբերաբար գտնվում է հիվանդանոցում եւ տվյալ պահին անկարող է մասնակցել որեւէ գրական, հասարակական-քաղաքական ձեռնարկման։ Նորությունների դեպքում անպայման կտեղեկացնենք:









