Թե ինչպես է ռուս նախարարը խաբում Պուտինին. Publico

11:21 • 17.02.12

Իսպանական Publico պարբերականը հայտնում է, որ այս շաբաթ Վլադիմիր Պուտինի կառավարության անդամներից մեկին «լավ բան չի սպասվում»: Պարզվել է, որ վարչապետ Պուտինին ՌԴ Բնական ռեսուրսների նախարար Յուրի Տրուտնևի կողմից հանձնված ջրի նմուշը բոլորովին էլ այն չէ, ինչն ակնկալվում էր: Այն ամենևին էլ Անտարկտիդայի ստորգետնյա Վոստոկ լճի արգելոցից չէ, այլ սառցաշերտից:

Ավելի վաղ ռուսական արշավախմբի ղեկավար Վալերի Լուկինն «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցներից մեկի ժամանակ հաստատել է, որ նմուշները վերցվել են Վոստոկ լիճը ծածկող մոտ 4 կմ հաստությամբ սառցաշերտից: Լուկինի խոսքով` 3.766 մ խորության վրա նրանց հաջողվել է վերցնել ոչ մեծ կիսասառած ծովածոցից մի փոքր ջուր:

«Հենց այդ ջուրն ենք մենք փոխանցել նախարար Տրուտնևին», - ասել է Լուկինը:

Սակայն վարչապետին հանձնված ջրի կոլբայի վրա փակցված է եղել գրություն. «Վոստոկ լիճ, տարիքը` ավելի քան միլիոն տարի, խորությունը` 3.769 մ, Անտարկտիդա, 2011թ. փետրվարի 5»: Իսկ իրականում ջրի տարիքը զգալիորեն քիչ է, վերցված է լճի մակերևությից 3 մետր բարձրությունից և ոչ թե փետրվարի 5-ին, այլ 4-ին:

Հարազրույցի ժամանակ Լուկինը խոստովանել է, որ իրենց վրա Մոսկվայի կողմից ճնշում է գործադրվել, որպեսզի իրենք լինեն առաջինն` այսպես կոչված` անտարկտիկյան մրցավազքում: Ըստ Publico-ի ` ևս երկու գիտական խմբեր` Մեծ Բրիտանիայից ու ԱՄՆ-ից, այնտեղ կմեկնեն այս տարվա նոյեմբերին:

«Արդեն վաղուց ԱՄՆ –ն ու Խորհրդային միությունը պայքարում են, թե ով առաջինը մարդ կուղարկի Լուսին: Այն ժամանակ հաղթել էին նրանք, իսկ հիմա` մենք», - ասել է Լուկինը:

Ռուս գիտնականը ենթադրում է, որ իրենց, հնարավոր է, չհաջողվի մինչ տարեվերջ ստանալ անհրաժեշտ նմուշները, և որ դա կարող է պատրաստ լինել միայն 2013-ի կեսերին:

ԱՄՆ-ի Մոնտանայի համալսարանի պրոֆեսոր, ռուսական գիտական խմբի հետ մշտապես համագործակցող գիտական խմբի անդամ Ջոն Պրիսկուն իր հերթին ասել է, որ չի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում:

«Ես ենթադրել անգամ չէի կարող, թե որտեղից են վերցվել ջրի նմուշները: Եթե դա ծովածոցից է, ապա նույնպես սառույցի մեջ ներծծված հնագույն ջուր է: Ես գիտնական եմ, սակայն այս պատմությունը դուրս է գիտական սահմաններից», - ասել է նա:

Թե ինչպես է ռուս նախարարը խաբում Պուտինին. Publico