Ամերիկյան օդուժը հսկայական դիրիժաբլներով է համալրվում (տեսանյութ)
ԱՄՆ-ում բրիտանական արտադրության, նոր` հիբրիդային դիրիժաբլ է փորձարկվում, այս մասին հաղորդում է vesti.ru-ն:
Եթե ամեն բան հարթ անցնի, ապա` մի շարք աղետներից հետո էկզոտիկ դարձած այդ թռչող սարքերը կարող են ամերիկյան ռազմական մեքենայի բաղադրիչը դառնալ:
Հետաքրքրական է, որ Անգլիայում` դիրիժաբլների ստեղծման վայրում, զինվորականները դրանց հանդեպ պատշաճ հետաքրքրություն չեն ցուցաբերում:










