Լատվիայում հանրաքվեով են որոշում ռուսերենը պետական լեզու դարձնելու հարցը

11:24 • 18.02.12

Լատվիայում այսօր հանրաքվե է անցկացվում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ շնորհելու հարցի շուրջ:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, երկրի 2-միլիոնանոց բնակչության մոտ մեկ երրորդը ռուսախոս  է, որոնցից մոտ 300 հազարը չունի երկրի քաղաքացիություն, հետևաբար նաև քվեարկության իրավունք: Նրանցից շատերը չեն կարող մասնակցել հանրաքվեի, քանի որ չեն անցել լատիներեն լեզվի իմացության թեստը, որն անհրաժեշտ է քաղաքացու կարգավիճակ ստանալու համար:

Ըստ դիտորդների` հանրաքվեի անցկացումը ցույց է տալիս Լատվիայի ռուսախոս բնակչության աճող քաղաքական ազդեցությունը, ինչպես նաև հասարակության երկփեղկվածությունը: 

Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը հանրաքվեն ֆարս է որակել, իսկ ահա մայրաքաղաք Ռիգայի ռուս քաղաքապետ Նիլ Ուշակովն աջակցում է քվեարկությանը: